Գազելներով ընտրողներին քվեարկության բերելու ահազանգի հետ կապված կատարվում է հետաքննություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վանաձորում “Գազել”-ները ընտրողներին քվեարկության բերելու ահազանգի հետ կապված Ոստիկանության Վանաձորի բաժնում կատարվում է հետաքննություն: Այս մասին  հայտնեցին Ոստիկանությունից:
Նշենք, որ սեպտեմբերի 9-ին “Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի” Վանաձորի գրասենյակի իրավական բաժնի համակարգող Օֆելյա Զալյանը հայտնել է ոստիկանություն, որ Վանաձոր քաղաքի թիվ 30/07, 30/08 ընտրատեղամասեր 3 անգամ ընտրողներին քվեարկության է բերել 0635Լ պետհամարանիշի “Գազել” մակնիշի երթուղային տաքսին, իսկ 30/33, 30/54 տեղամասեր՝ 1861Լ պետհամարանիշի կապույտ գույնի եւ 0469 պետհամարանիշի կանաչ գույնի “Գազել”-ները: Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում անց են կացվում ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ են ընթանում  Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ:




Լրահոս