Խոյ. Դուք կկարողանաք բազմաթիվ հաջողությունների հասնել ձեր նպատակասլացության և համառության շնորհիվ: Հնարավորություն կունենաք անձնական լուրջ փոփոխություններ անել:
Օրը կնշանավորվի զգալի նվաճումներով, ինչի համար երախտապարտ պետք է լինել առաջին հերթին ձեր նախազգացմանը:
Ցուլ. Ցուլերի համար օրը բարենպաստ է ցանկացած ստեղծագործ աշխատանքի, սպորտով զբաղվելու, բնության գրկում հանգիստն անցկացնելու, սիրելիի հետ հարաբերություննրը կարգավորելու համար:
Դուք բավական շատ եք տարվում ուրիշների կյանքով, խնդիրներով և մոռանում եք սեփականի մասին: շ
Երկվորյակ. Հանգիստ օր է, ձեր համախոհները պատրաստ են աջակցել Ձեզ ցանկացած հարցում, լուծել բոլոր խնդիրները: Եթե դուք պատկանում եք էմոցիոնալ և տպավորվող երկորյակների շարքին, ապա կտրուկ քայլեր մի արեք:
Դուք կարող եք փչացնել հարաբերությունները ղեկավարության հետ:
Խեցգետին. Հաճելի ու թեթև օր է սպասվում: Խնդիրներ չեն ծագի, եթե ինքներդ չստեղծեք դրանք: Անձնական հարցերում ապավինեք ներքին ձայնին և չեք հիասթափվի: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն այսօր, միմյանց կհասկանաք:
Առյուծ. Այսօր առյուծների համար հնարավոր են վեճեր մտերիմների հետ, ընդ որում` այդ վեճերի պատճառները մնացել են հեռու անցյալում և հեշտ չէ դրանք հարթելն ու վերացնելը: Դրանք հաղթահարելու համար ձեզ կօգնի հումորի զգացումն ու շրջապատի մարդկանց հանդուրժողականությունը:
Կույս. Օրվա առաջին կեսը բարենպաստ է հատկապես նրանց համար, ովքեր աշխատում են կանանց շրջապատում: Այդ Կույսերը հեշտությամբ լեզու կգտնեն գործընկերների հետ, կկարողանան հաջողությամբ հարցեր քննարկել ղեկավարության հետ:
Կույսերի համար այսօր հաջողության հասնելու շանսերը բավականին մեծ են:
Կշեռք. Այսօր մեծ կլինի ձեր հանդեպ ոչ անտարբեր մարդկանցից լավ լուրեր ստանալու հնարավորությունը: Ճիշտ ժամանակին ձեռնարկվող քայլերը կնպաստեն անձնական կյանքում դեպի լավը փոփոխություններին:
Պատասխանատու հանդիպումները ավելի լավ է թողնեք օրվա երկրորդ կեսին:
Կարիճ. Մարտի 19-ի երեկոն իր հետ կբերի ընտանեկան անհամաձայնություններ և վեճեր փողի շուրջ: Ձեզանից կպահնջվի մեծ համբերություն`կոնֆլիկտներից խուսափելու համար:
Խորհուրդ չի տրվում իմիջի հետ կապված փոփոխություններ կատարել: Դրանց արդյունքները ձեզ չեն գոհացնի:
Աղեղնավոր. Ուշադրություն դարձրեք հակառակ սեռի հետ ձեր հարաբերությունների զարգացման ընթացքին: Դուք այսօր հակված եք կրկնել այն սխալները որոնք բազմիցս կատարել եք: Եղեք ավելի զգոն:
Ժամանակն է փոխելու այդ պահվածքը: Այսօր ձեզ առաջին հերթին համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու պլաններով:
Այծեղջյուր. Օրը հարմար է ինքնուրույն աշխատանքի, ուսման համար: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է գործողությունների ազատություն: Ազատ եղեք, ազատ մտածեք: Բարենպաստ օր է ցանկացած տեսակի փոփոխությունների համար:
Դուք շատ արագ եք դաշնակիցներ գտնում, անսխալ կողմնորոշվում եք անգամ այն մարդկանց հարցում, որնց տեսնում եք առաջին անգամ:
Ջրհոս. Օրը բավական ձանձրալի կլինի և չի արդարացնի ձեր սպասումները: Չարժե հույսը դնել մի ինչ-որ արտառոց բանի վրա. Այսօր աստղերը ձեզ համար բավական միապաղաղ օր են կանխատեսում:
Մի´ փորձեք նաև ինչ-որ կերպ փոխել իրավիճակը` ձեր չմտածված քայլերով այն միայն ավելի կվատանա:
Ձկներ. Դուք ստիպված եք լինելու զբաղվել բավական բարդ, սակայն շատ օգտական գործով, ընդ որում` դա չի կարելի ինքնահոսի թողնել, քանի որ ձեզանից բացի ոչ ոք չի կարող ստանալ անհրաժեշտ արդյունքը:
Օրը հատկապես բարենպաստ է գործնական բնույթի բանակցություններ վարելու համար, այդ թվում և` այն մարդկանց հետ, ում համագործակցությունն ավելի վաղ չէր ստացվել: