Արմեն Աշոտյանն իր հեղինակած երգի տեսահոլովակն է նկարահանում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի հետ Բրյուսել մեկնած Արմեն Աշոտյանն «անակնկալ» է պատրաստում հայ հանրությանը: Մեր տեղեկություններով, այս օրերին իր ընկեր Արման Գալուստիչի «Արդինի»-ի ստուդիայում հայաստանյան շոու աշխարհի հայտնիներից մեկի հետ երգի տեսահոլովակ է նկարահանում, որի երաժշտության և խոսքերի հեղինակը նույն ինքը՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն է: Երգը հնչելու է ապրիլի 7-ին՝ Տիրամոր Ավետման օրը, ի նվեր հայ կանանց և մայրերի: Թե ինչ է երգի վերնագիրը, ով է կատարում, ոչ «Արդինի»-ի և ոչ էլ ՀՀԿ շրջանակները չեն «գաղտնազերծում»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս