«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նկարում բերված քարտեզը փակցված է «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում բացված «Քարֆուր» հիպերմարկետի մուտքի մոտ: Քարտեզում մուգ գույնով առանձնացված են Մերձավոր Արեւելքի, Կովկասի եւ Հյուսիսային Աֆրիկայի այն երկրները, որտեղ «Քարֆուր» առեւտրային ցանցի մաս կազմող «Մաջիտ էլ ֆուտեմ» խումբն ունի հիպերմարկետներ եւ սուպերմարկետներ: Ինչպես նկատում եք՝ Հայաստանի քարտեզը պատկերված է առանց Արցախի:
Հաշվի առնելով այն փաստը, որ «Քարֆուրն» Ադրբեջանում եւս մասնաճյուղ ունի, ուստի դժվար թե այդ «բացթողումը» միամտության արդյունք լինի: Առավել հավանական է, որ քարտեզը միտումնավոր է այդպես կազմվել, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին չնեղացնեն: Բայց եթե «Քարֆուր»-ում ի վիճակի չեն առկա իրողությունները ներկայացնել այնպես, ինչպես կա, թերեւս ավելի լավ կլինի, եթե նրանք ընդհանրապես հրաժարվեն Հայաստանը աշխարհի քարտեզի վրա ներկայացնելուց եւ այդ պաստառն իրենց մոտից հանեն: Այդպես ավելի ազնիվ կլինի»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: