«Եվրանեսթի» մասնակիցների խիստ արարողակարգային բնույթի ընթրիքին Աժ աշխատակազմի աշխատակիցները սելֆի են արել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գտնվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի 4-րդ նիստի մասնակիցների ընթրիքին, որն օրերս կազմակերպել էին «Ֆլորենցիա» ռեստորանում, մասնակցել է նաև Աժ աշխատակազմի մոտ 15 աշխատակից: Առհասարակ, նման ընթրիքները կրում են խիստ արարողակարգային բնույթ, հրավիրվում են հիմնականում պատգամավորներ, հնարավոր է մասնակցի կամ չմասնակցի աշխատակազմի ղեկավարը:

Այս ընթրիքին ոչ բոլոր պատգամավորներն են մասնակցել, իսկ մասնակիցներից մեկը տարակուսել է աշխատակազմի մեծաքանակ մասնակցությունից: Աժ աշխատակազմի անդամներն անգամ «սելֆի» են արել կերուխումից հետո և տեղադրել Ֆեյսբուքում: Ավելացնենք միայն, որ մեկ անձի ընթրելը պետբյուջեի վրա առնվազն 20-40 հազար դրամ է կազմում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս