Իրավապահների առջև խնդիր է դրվել մեկուսացնել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ղեկավարությունը իրավապահների առջեւ խնդիր է դրել առաջիկայում մեկուսացնել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդներին` Ժիրայր Սէֆիլյանի գլխավորությամբ: Ըստ նույն տեղեկությունների՝ իշխանությունները մտադիր են ինչ-որ պատրվակով կալանավորել Ժիրայր Սէֆիլյանին եւ նրա համախոհներից մի քանիսին ու նրանց անազատության մեջ պահել առնվազն մինչեւ ապրիլի 24-ը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմնական միջոցառումների ավարտը:

Իշխանություններն այս կերպ փորձում են խուսափել «100-ամյակն առանց ռեժիմ»-ի նախաձեռնության խոստացած անհնազանդության հնարավոր հետեւանքներից: Նշված նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում չբացառեց իրադարձությունների նման զարգացումները: «Տրամաբանությունը դա է ցույց տալիս, Գյումրիում մեզ համար թակարդ էին լարել, բայց մենք կուլ չգնացինք իրենց թակարդին, թե չէ հենց այդ օրը իրենք մեզ կձերբակալեին»,-ասաց Եղնուկյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս