Ի՞նչ տվյալներ կհրապարակի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հաջորդ տարի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հրապարակել է իր 2014 թվականի գործունեության հաշվետվությունը: Հիմնադրամն օգտագործել է 371 մլն 761 հազ. դրամ, որից 247 մլն 796 հազարը՝ բարեգործական, իսկ մնացածը` հիմնադրամի աշխատակազմի վարձատրության նպատակներով: Տեղեկացնենք, որ գումարները գոյացել է Գագիկ Ծառուկյանի եւ նրան պատկանող ընկերությունների հատկացումներից:

Ինչպես հայտնի է՝ ՀՀ օրենսդրությունն արգելում է կուսակցություններին զբաղվել բարեգործությամբ, ավելին՝  բարեգործական հիմնադրամներն էլ քաղաքականության հետ չպետք է կապ ունենան: Բայց Հայաստանում հատկապես իշխանական քաղաքական գործիչները հիմնադրամներ են բացում եւ բարեգործության անվան տակ մարդկանց գումար կամ այլ կարգի օգնություն են բաժանում, որպեսզի ընտրությունների ժամանակ իրենց «ներդրածը» քվեների տեսքով ետ ստանան: Ուստի անչափ հետաքրքիր կլինեն վերը նշված հիմնադրամի հաջորդ տարի հրապարակվելիք տվյալները: Ինչպես հայտնի է՝ Ծառուկյանն այլեւս քաղաքականությամբ չի զբաղվում»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս