Մոսկվայի կենտրոնում ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանությունն անտարբեր է թողել ռուսների 37%-ին. հայտնում է «Լևադա կենտրոնը»: Ընդ որում, նրա մահը վշտալի է եղել հարցվածների 26%-ի համար:
Ինչպես նշվում է հետազոտությունների կենտրոնում, ռուսների միայն 10%-ը բացարձակ տեղյակ չի եղել Նեմցովի սպանության հետաքննությունից:
Հարցվածների կեսից ավելին՝ 58% ,անվստահություն է հայտնել քաղաքական գործչի սպանության հետ Կրեմլի` կապ ունենալու լուրերին:
Հիշեցնենք՝ Բորիս Նեմցովը սպանվել է Մոսկվայում փետրվարի 28-ի գիշերը: Նրա մահվանից հետո հայտնի է դարձել, որ Նեմցովն աշխատել է զեկույցի վրա, որում պետք է ներկայացներ, որ Ուկրաինայի արևելքում անջատողականների կողմից մարտնչում են ռուսական զորքերը: