Ուզբեկստանում մարտի 19-ին մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք կշարունակվեն մինչև մարտի 27-ը. գրում է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդագրությանը:
Հերթական նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 29-ին: Երկրի ղեկավարը կընտրվի 5 տարի ժամկետով: Ուզբեկստանի նախագահի նախորդ ընտրությունները կայացել են 2007թ.: Դրանց արդյունքներով` 7 տարի ժամկետով երկրի ղեկավար է ընտրվել Իսլամ Քարիմովը, ով ղեկավարում է Ուզբեկստանը 1989 թվականից:
«Համաձայն ընդունված նորմերի՝ արտահերթ քվեարկությունը սկսվում է ընտրություններից 10 օր առաջ ու ավարտվում է դրանցից 1 օր առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: