Համայնքների խոշորացման հարցով հանրաքվե կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց հայաստանյան մի շարք համայքներում համայնքների խոշորացման վեաբերյալ հանրաքվե անցկացնել:

Օրինակ` Լոռու մարզում հանրաքվե կանցկացվի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքներում:

Սյունիքի մարզում հանրաքվե կանցկացվի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում, Տավուշի մարզում` Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում:

Նախագիծը ներկայացնող  Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ հանրաքվեի անցկացման համար կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացվելու է 42 միլիոն 586 հազար 78 դրամ, իսկ ոստիկանությանը` 1 միլոին 956 հազար 67 հազար դրամ։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ նախագծով սկիզբ է դրվում համայնքների խոշորացմանը, որը որևէ դժգոհութուն և վիճելի հարց առաջ չի բերել:




Լրահոս