
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց մի որոշման նախագծում փոփոխություն կատարելու մասին: Համաձայն այդ փոփոխության` Արևմտյան Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին տրվող ամսական դրամական օգնության չափը, 25 հազար դրամի փոխարեն, կսահմանվի 100 հազար դրամ:
Նա նշեց, որ սյս դեպքում անհրաժեշտ կլինի պետական բյուջեից հատկացնել լրացուցիչ ամսական շուրջ 2.5 միլիոն դրամ կամ տարեկան մոտ 30 միլիոն դրամ:
Նշենք, որ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ` Հայաստանում և Օսմանյան Թուրքիայի այլ վայրերում մինչև 1915 թվականը ծնված և Հայոց ցեղասպանությունը վերապրած 33 անձ կա: