
Երեկ Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բարսելոնա»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը կատալոնական ակումբի մեկնարկային կազմում մասնակցել է նաև Անդրես Ինյեստան: Նա ակումբի կազմում անցկացրել է իր 535-րդ պաշտոնական հանդիպումը և այդ ցուցանիշով կրկնել դարպասապահ Վիկտոր Վալդեսի արդյունքը:
Նշենք, որ կատալոնական ակումբի կազմում ավելի շատ հանդիպում են անցկացրել միայն Չավին (750), Կարլես Պույոլը (593) և Միգելին (549):