Երեկ` սեպտեմբերի 9-ի գիշերը, Քանաքեռի զորամասում հայտնաբերվել է շարքային զինծառայող Արման Սեյրանի Սարգսյանի դին: Նախնական տվյալներով զինվորը ինքնասպանություն է գործել: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայութան 4-րդ կայազորային բաժնում ՀՀ Քրեկան օրենսգրքի 110 հոդվածի 1-ի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն (Ինքնասպանության հասցնել): Արման Սարգսյանը զորակոչվել էր Աշոցքի զինկոմիսարիատից` 2011 թվականի գարնանը:
Քանաքեռի զորամասում հայտնաբերվել է զինվորի դի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ