«ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ». Կառավարության շենքի դիմաց բողոքը շարունակվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր ևս Կառավարության շենքի դիմաց մեծ թվով բողոքավորներ կան: Նրանց թվում են, ինչպես միշտ, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, ովքեր պահանջում են իրենց աշխատավարձերը:

Այստեղ են նաև Սայաթ-Նովա փողոցի բնակիչները, ովքեր պահանջում են լուծել իրենց բնակարանների խնդիրը, այն ` վերադարձնել իրենց բնակարանների սեփականության իրավունքները:

Մինչ այս պահը Կառավարությունից ոչ ոք չի մոտեցել ցուցարարներին: Վերջիններս տարբեր արտահայտութուններ են հնչեցնում և պահանջում վարչապետ Հովիկ Աբրահամյանին:

Ցուցարարների ձեռքին պաստառներ կան «ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ», «Աշխատավարձի պարտքերի մարում», «Ետ տվե´ք մեր բնակարանների սեփականության իրավունքները» և այլն:




Լրահոս