
Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ խմբակցության նիստը, որի ժամանակ որոշում է կայացվել խմբակցության քարտուղար նշանակել պատգամավոր Վահե Էնֆիաջյանին, իսկ խմբակցության ղեկավար` ԲՀԿ նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանին:
Նշենք, որ Վահե Էնֆիաջյանի թեկնածությունն առաջադրել էր ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Նիստի հետ կապված այլ մանրամասներ կհայտնենք քիչ ուշ: