Վրաստանը դժգոհ է Օսիայի ու ՌԴ միջև կնքված պայմանագրից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը պատասխանել է տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված Վրաստանի ջանքերին «Ցխինվալի շրջանի» հետ «Համագործակցության ու ինտեգրման» մասին պայմանագրի վերաբերյալ. հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին:

Մոսկվայի ու Ցխինվալի միջև պայմանագիրը, որը ստորագրվել է չորեքշաբթի օրը Մոսկվայում, նախատեսում է պաշտպանական ու անվտանգության միասնական տիրութի ձևավորում, պետական սահմանների ազատ հատում, մաքսային մարմինների ինտեգրում, ներքին գործերի մարմինների համագործակցության ընդլայնում, Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ընթացակարգի դյուրացում, Հարավային Օսիայի քաղաքացիների համար աշխատավարձերի ու թոշակների բարձրացում, բժշկական ապահովագրության ապահովում:

«Սա ևս մեկ քայլ է` ուղղված Վրաստանի տարածքի անեքսիային: Ցավում ենք, որ նման գործողություններով Ռուսաստանը պատասխանեց մեր ջանքերին ու քայլերին, որոնք ուղղված են տարածաշրջանում կայունության պահպանմանը: Ես, միանշանակ, բացասական եմ գնահատում Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված տարածքի հետ նման ապօրինի պայմանագրի կնքումը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:




Լրահոս