ՀՖՖ մամլո ծառայությունն armlur .am-ին տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ին առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը մեկնելու է Բուլղարիա, որտեղ սեպտեմբերի 11-ին կանցկացնի 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական հանդիպումը Բուլղարիայի հավաքականի հետ: Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը Մալթայում անցկացրած վերջին օրվա համար նախատեսել էր վերականգնողական միջոցառումներ և տակտիկական պարապմունքներ: Բացի դրանից հավաքականը մեկնել էր զբոսանքի Սլիեմա քաղաք:
Հայաստանի հավաքականը մեկնում է Բուլղարիա
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ