Ստամբուլում հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կայացավ շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողությունը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:
Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը՝ Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Տիգրան Պետրոսյան եւ գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանն արժանացան ոսկե մեդալների: Հայաստանի ներկայացուցիչներին պարգեւատրեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Ստամբուլում հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը, բարձրացվեց հայկական եռագույնը:
Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Հակոբյանը թիմային ոսկե մեդալից բացի արժանցան նաեւ տիտղոսների լավագույն անհատական արդյունք ցուցադրելու համար:
Առաջին խաղատախտակի վրա ցույց տված լավագույն արդյունքի համար Լեւոն Արոնյանը հայկական եռագույնն ուսերին գցած արժանացավ ոսկե մեդալի` 10 հնարարվորից 7 միավոր: Երրորդ խաղատախտակի վրա լավագույն արդյունք գրանցելու համար 10 հնարավորից 7.5 միավարով Վլադիմիր Հակոբյանն արժանացավ արծաթե մեդալի:




Լրահոս