Armenian text to speach

ԲՀԿ-ն որոշեց իր անելիքը. կմնան ընդդիմություն և կքննադատեն կառավարությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նորընտիր ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի երկրորդ մասում քննարկվել են օրենսդրական նախաձեռնությունները, դրանց թվում` փոքր և միջին ձեռներեցության հարցերը և այլն:

«Առաջիկայում մի քանի նախաձեռնություններ կդնենք շրջանառության մեջ: Կուսակցությունը և խմբակցությունը իրենց բնականոն աշխատանքը շարունակելու են»,- ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ երկուշաբթի հերթական քառօրյայի մեկնարկին խմբակցությունը կհայտարարի ընդդիմադիր լինելու մասին:

Իսկ ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ համոզմունք հայտնեց, որ կուսակցությունից արտահոսքը կանգ է առել: «Մենք շարունակելու ենք աշխատանքը, որովհետև այն խնդիրներ, ինչի մասին մենք խոսում էինք, դրանք դեռ կան: Մենք հիմա քննարկում ենք առաջիկա քառօրյաների մեր անելիքները: Ենթադրում էինք նաև ակտիվացնել նաև օրենսդրական դաշտում մեր անելիքները», – նշեց նա:

Պատգամավորը հավելեց նաև, որ կուսակցությունը մնալու է կառուցողական ընդդիմության դաշտում ու շարունակելու է նախկինի պես քննադատել կառավարությանը:

Հիշեցնենք, որ նիստի ժամանակ որոշում էր կայացվել խմբակցության քարտուղար նշանակել Վահե Էնֆիաջյանին, իսկ ղեկավար` Նաիրա Զոհրաբյանին:




Լրահոս