Սիլուանովը հայտարարել է ՌԴ տնտեսության կայունացման մեկնարկի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը համոզված է, որ այն բացասականը, որը նկատվում է ՌԴ տնտեսությունում 2014թ. վերջից ու ընթացիկ տարվա սկզբից, արդեն անցել է. փոխանցում է «Ինտերֆաքսը»:

«Բացասականի գագաթնակետը հաղթահարված է, մենք կայունության որոշակի պահեր ենք տեսնում»,- ասել է նա:

Սիլուանովի խոսքերով՝ Ռուսաստանում ինֆլյացիան, 2015 թ. ադրյունքներով, կարող է ավելի ցածր լինել կանխատեսված 12.2 %-ից:

«Մենք արդեն շրջադարձի միտում ենք տեսնում: Եթե տարեցտարի ինֆլյացիան կազմի 16.7%, ապա մարտ ամսի կեսին ինֆլյացիան կազմել է 0.5%: Սա անգամ ավելի ցածր կլինի, քան անցած տարի էր»,- ասել է նա:

Իր հերթին տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ այս տարի ինֆլյացիան արդեն հասել է իր գագաթնակետին ու այնտեղ կգտնվի ևս մեկ-երկու ամիս:




Լրահոս