
Քիչ առաջ Armlur.am-ի հետ կապ հաստատեցին ԵՊՀ-ի ուսանողներ և հայտնեցին, որ համալսարանի 3-րդ ուսումնական մասնաշենքի տակ ռումբ կա տեղադրված: Ուսանողները մեզ հայտնեցին, որ այս պահին այնտեղ տարհանում է իրականացվում:
Armlur.am-ը կապ հաստատեց ԵՊՀ լրատվական բաժնի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ իսկապես այս պահին ուսանողներն ու դասախոսները տարհանվում են: Տեղում աշխատում են ԱԻՆ փրկարարական ջոկատներ, ոստիկանության աշխատակիցներ, ովքեր փորձում են հասկանալ` ինչ է իրականում տեղի ունեցել:
Լրատվական բաժնից մեզ հայտնեցին նաև, որ դեռևս չի հաստատվել այն տեղեկությունը, որ շենքում ռումբ է տեղադրված:
Մանրամասները` քիչ ուշ: