Գյումրիում քաղաքապետ է ընտրվել Սամվել Բալասանյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում երեկ տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում, ընտրվել է “Բարգավաճ Հայաստանից” առաջադրված և Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պաշտպանվող նախկին ՕԵԿ-ական Սամվել Բալասանյանը, իսկ երկրորդ տեղում է դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին հանրապետության շուրջ 500 համայնքներում՝ Շիրակի, Լոռու, Սյունիքի, Արարատի ու Արագածոտնի մի շարք գյուղերում ու քաղաքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց նախնական արդյունքները հայտնի կդառնան այսօր ժամը 14.00-ին: Գյումրիում համայնքի ղեկավարի թեկնածուները չորսն էին՝ ԲՀԿ-ից առաջադրված Սամվել Բալասանյանը, անկուսակցականներ Անդրանիկ Ավետիսյանը և Սպարտակ Պետրոսյանը և դաշնակցական ինքնաառաջադրված Հովսեփ Սիմոնյանը:




Լրահոս