
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հնարավոր է, այցելի Հայաստան ապրիլի 20-ից հետո: Տեղեկությունն այն մասին, որ նման այցի ժամկետների շուրջ աշխատանք է տարվում, լրագրողների հետ զրույցում հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. գրում է ՏԱՍՍ-ը:
«Իսկապես, այցի հարցն օրակարգային է»,- ասել է Պեսկովը: – Այն պատրաստվում ու քննարկվում է»:
«Երբ այցի ժամկետը որոշվի ու հաստատվի, մենք այդ մասին կհայտնենք»,- խոստացել է երկրի ղեկավարի մամլո քարտուղարը: