Տիգրան Ուրիխանյանը բացում է փակագծերը` ինչու չի մասնակցել խմբակցության նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր տեղի ունեցած ԲՀԿ խմբակցության նիստի ժամանակ խմբակցության ղեկավար է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, իսկ քարտուղար` պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Նաև նշել էինք, որ նիստին չեն մասնակցել ԲՀԿ-ականներ Տիգրան Ուրիխանյանն ու Աբրահամ Մանուկյանը:

Armlur.am-ի հետ զրույցում Ուրիխանյանը մեկնաբանեց, թե ինչու չի մասնակցել խմբակցության նիստին: Վերջինս նշեց` նպատակահարմար չի գտել մասնակցել նիստին: Խնդրեցինք, որպեսզի ավելի մանրամասնի, թե ինչ ասել է` «նպատակահարմար չգտնել մասնակցել նիստին»:

«Ես ինքս եմ որոշում` որ քայլը կատարեմ, որ քայլը` ոչ: Ինչը գտնում եմ նպատակահարմար է, կատարում եմ, ինչը աննպատակահարմար, չեմ կատարում: Բացենք փակագծերը և չակերտները: Իմ գործընկերները մեկ անգամ չէ, որ այս շրջանում հայտարարել են, որ ժամանակ է պահանջվում իրողությունը վերաիմաստավորելու, գործողությունների պլանի վերագործարկվելու, ասել է թե` վերբեռնվելու համար: Իսկ ինչ  է` կոնկրետ համոզմունքներ, նպատակներ ունեցող անձինք պիտի իներցիայի ուժո՞վ մասնակցեն այդ գործողություններին: Իհարկե` ոչ»,- ասաց Ուրիխանյանը և ավելացրեց` իր գործընկերների նկատմամբ մեծագույն հարգանք է տածում:




Լրահոս