Վիճաբանություն՝ Բամբակաշատ գյուղում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 9-ին, ժամը 19.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ “գլխուղեղի ցնցում` հարցականով, գլխի գագաթա-ծոծրակային շրջանի սալջարդ, աջ և ձախ վերին և ստորին կոպերի ենթամաշկային հեմատոմաներ, քթի սալջարդ” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1973թ. ծնված Արամ Մ-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում անհայտ անձինք վիճաբանել են Արամ Մ-ի հետ, ծեծի ենթարկել նրան և պատճառել վնասվածքներ:
Արամ Մ-ից ընդունվել է հաղորդում և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Նույն օրը, ժամը 20.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ևևգլխի գագաթաքունքային շրջանի սալջարդ` ձախից, ձախ արմնկային հոդի սալջարդևև ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1976թ. ծնված Արման Ս-ն:
Պարզվել է, որ ժամը 19.30-ի սահմաններում, Բամբակաշատ գյուղի մշակույթի տան հարակից տարածքում մի խումբ երիտասարդներ վիճաբանել են նրա հետ, ծեծի ենթարկել և պատճառել վնասվածքներ:
Արման Ս-ից ընդունվել է հաղորդում և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունները կատարել են 1980թ. ծնված Կառլեն Ե-ն և 1980թ. ծնված Զոհրաբ Ե-ն: Կառլեն Ե-ն և Զոհրաբ Ե.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն:




Լրահոս