
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբոր խորթ տղան՝ Դանիյար Կեսիկբաևն այսօր ամուսնանում է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակի աղջկա՝ Նուրիանե Նաջվայի հետ. հայտնում է The Straits Times-ը:
Միջոցառումը տեղի կունենա վարչապետի պաշտոնական նստավայրում: Նաջիբ Ռազակը մտադիր է անձամբ անցկացնել իր միակ դստեր ամուսնության արարողությունը:
Կուալա Լումպուրում արարողությանը ներկա կլինի Մալայզիայի թագավոր Աբդուլ Հալիմ Մուաձամ Շահը ու մի շարք օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներ: