Իշխանությունների արհամարհանքը` դժգոհողներին միավորող գործոն (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նաիրիտցիներն այսօր կրկին նույն պահանջով Կառավարության դիմաց էին: Նրանք, ինչպես նախորդ անգամ Սերժ Սարգսյանի, այնպես էլ հիմա վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից արհամարհվեցին: Նրանց ոչ ոք չմոտեցավ: Նաիրիտցիներից մի քանիսը Armlur.am-ի հետ զրույցում նշեցին` իրենց հույսն արդեն մարել է, իրենք չեն հավատում ո´չ վարչապետին, ո´չ նախարարին, ո´չ էլ Սերժ Սարգսյանին:

11067631_879559118783468_1032393294_o

«Իրենց ոչ մի խոսքին չենք հավատում էլ: Արդեն անհարմար է ամեն օր գալ էստեղ, ինչո՞ւ են արհամարհում: Ախր, սեփական ժողովրդին սենց կարհամարհե՞ն, որ իրենք են անում: Ոչ մի երկրում սենց բան չկա: Մենք ապրիլի 24-ին էլ դուրս կգանք, թող բոլորը տեսնեն ու թող իշխանություններն ամաչեն»,- դժգոհեց «Նաիրիտ»-ի ազատված աշխատակիցներից մեկը:

Աշխատակիցներից մեկն էլ համեմատություն արեց` երբ իրենք ընտրությունների ժամանակ գնան ժողովրդի հետ հանդիպումների, նույն ժողովուրդն է իրենց արհամարհելու այդ ժամանակ: «Այդ օրը հեռու չէ: Եթե այսպես շարունակեն և արհամարհեն սեփական ժողովրդին»,- ասաց նա:

Հավելենք` բացի նաիրիտցիներից` Կառավարության դիմաց այսօր հավաքվել էին մի շարք այլ մարդիկ, ովքեր ունեն տարբեր խնդիրներ` սկսած տնից վտարվելու և դրսում հայտնելու վտանգից, վերջացրած 10 տարի առաջ «արդար» դատարանների կողմից կայացրած անարդար վճիռով: Սակայն նրանց մեկ բան է միավորում` նույն արհամարհական վերաբերմունքը իշխանությունների կողմից:

11067873_879559068783473_1368283831_o

11040429_879559075450139_729014999_o

11064311_879558782116835_1397864966_o

11046103_879559072116806_1542313884_o




Լրահոս