Ինչ է այս պահին կատարվում ԵՊՀ-ում. տարհանվել է 2200 մարդ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես քիչ առաջ հայտնեց Armlur.am-ը, ԵՊՀ 3-րդ ուսումնական մասնաշենքից ուսանողներն ու դասախոսները տարհանվում են: Բուհում լուրեր են տարածվել, թե մասնաշենքում պայթուցիկ սարք կա տեղադրված:

Armlur.am-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ այս պահին այնտեղ աշխատում են ԱԻՆ փրկարարական ջոկատներ, ոստիկանության աշխատակիցներ, ովքեր փորձում են հասկանալ` ինչ է իրականում տեղի ունեցել:

Armlur.am-ը ԱԻՆ լրատվական բաժնից տեղեկացավ, որ ժամը 13.00-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նկուղային հարկում տեղադրված է պայթուցիկ սարք: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը` սակրավորներով, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը: Իրականացվել է տարհանում, որի արդյունքում տարհանվել է 2200 աշխատակից և ուսանող: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության կինոլոգիական ծառայությունը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

11051292_879563615449685_585488752_n

11069168_879563622116351_1430610604_n

11072090_879563608783019_1113997856_n

11072756_879563618783018_412928821_n

11075949_879563632116350_1286651834_n

11079804_879563628783017_2134494648_n

11082832_879563635449683_1673256100_n

 




Լրահոս