
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայում իրեն դրսևորելու ևս մեկ հնարավորություն ստանալ:
The Express-ի տեղեկությունների համաձայն` 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են լոնդոնյան երկու ակումբներ` «Չելսի»-ն և «Տոտենհեմ»-ը:
Նշված ակումբները պատրաստ են վարձակալել ֆուտբոլիստի իրավունքները, ինչպես նախկինում դա արել է անգլիական ակումբը: