Երեվանում ամուսինը ծեծել, հետո դանակահարել է կնոջը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 01: 50- ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ աջ նախաբազկի թիկնային մակերեսի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Սողոմոն Տարոնցի նրբանցքի բնակիչ 33-ամյա Մարիամ Սարգսյանը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  հայտնել է, որ հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ սեպտտեմբերի 9-ին՝ ժամը 22-30-ի սահմաններում, տանը, խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ, ամուսինը՝ 29-ամյա Արմեն Արիստակեսյանը, բռունցքներով ծեծի է ենթարկել իրեն, որից հետո՝ հուշանվեր դանակով հարվածել նրան: Փաստի առթիվ Ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ինչպես նաև ձեռնարկվում են միջոցառումներ՝ Ա. Արիստակեսյանին հայտնաբերելու համար: 




Լրահոս