
Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն հիացմունք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ հաղթանակի վերաբերյալ:
«Հիանալի հաղթանակ` Դորտմունդում: Հրաշալի աշխատանք էր, տղանե´ր: «Յուվենտուս»-ի համար սա գերազանց արդյունք է»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Դորտմունդում կայացած պատասխան խաղում իտալական ակումբը 3 անպատասխան գնդակ էր ուղարկել գերմանական ակումբի դարպասը: