
ԵՄ գործընկերները պետք է հասկանան, որ Հունաստանն ունի սեփական ձայն ու որոշումներ ընդունելիս կղեկավարվի սեփական շահերով, հայտարարել է երկրի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը խորհրդարանական լսումներին ժամանակ:
Նա նաև նշել է, որ ընդդեմ Ռուսաստանի ոլորտային պատժամիջոցները Հունաստանի կողմից հավանության չեն արժանացել ոչ հունվար ամսին, ոչ էլ այժմ:
Նախարարի ելույթի տեքստը տարածել է Հունաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:
«Ես ակտիվ արտաքին քաղաքականության կողմնակից եմ, ինչը նշանակում է, որ Հունաստանը շարադրում, առաջ տանում ու պայքարում է միջազգային կազմակերպությունների շրջանակում իր տեսակետների համար»,-ասել է նախարարը: