
Վիլնյուսում իրավապահ մարմինները շրջապատել ու ստուգումներ են անցկացրել Ռուսաստանից եկած գնացքում` դրանում ռուս զորակոչիկներ լինելու կասկածներ ունենալու պատճառով, փոխանցում է Delfi-ն:
«Արտգործնախարարության աշխատակիցներից տեղեկություն է ստացվել, որ այդ գնացքում մեծ թվով զորակոչային տարիքի երիտասարդներ են եղել: Այս իսկ պատճառով էլ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են իրականացվել: Մեր աշխատակիցները ստուգել են գնացքը, սակայն բոլոր ուղևորների փաստաթղթերը վավեր են եղել, վիզաներ են ունեցել: Մենք նրանց հանդեպ ոչ մի պահանջ չունենք, մեր սահմանով նրանց թույլ չտալ անցնել չենք կարող»,- հայտարարել է պետական սահմանի անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ռոկաս Պուկինսկասը:
Տեղեկացվում է, որ գնացքը խուզարկվել է, սակայն ոչ մի կասկածելի բան լիտվացի իրավապաշտպանները չեն հայտնաբերել: