“Ժողովուրդ”-ի խմբագրություն զանգահարած քաղաքացիները պատմեցին, որ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը` Տոնուսի Աշոտը, 3-4 տարի առաջ իրենցից գումար է վերցրել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակելի շենք կառուցելու համար, սակայն մինչ այսօր բնակարան չի հատկացրել: ,Ժողովուրդե-ը տեղում պարզեց, որ Դավիթ Անհաղթի 16 շենքի հարեւանությամբ տարիներ առաջ մի մեծ փոս են փորել 16-հարկանի շենք կառուցելու համար, սակայն մինչ այսօր շենքի փոխարեն միայն փոսն է:
Խմբագրություն զանգահարած քաղաքացիները տեղեկացրին, որ դեռ տարիներ առաջ Աշոտ Տոնոյանը հայտարարել է, որ այդ տարածքում բնակելի շենք են կառուցում, ցանկացողները կարող են շատ մատչելի գներով ,պատվիրելե հարկը, վճարել գումարը եւ ընդամենը մեկ տարվա ընթացում ունենալ բնակարան:
,Ժողովուրդե-ը եղավ նշված հասցեում ու արձանագրեց, որ բնակելի շենքերի հետնամասում մի մեծ փոս է փորված: Դրա հարեւանությամբ մի քանի ,բուտկաներե էին տեղադրված, իսկ այդ փոսի հետնամասում ավտոտնակներ կային: Զրուցեցինք տեղի բնակիչների եւ բողոքողների հետ, որոնք շատ վրդովված պատմեցին. ,Էս տարածքը Տոնոյան Աշոտի տարածքն ա, շենք պիտի սարքեր, ամեն օր մի քանի մարդիկ են գալիս ու մեզ հարցնում, թե էս շենքը երբ են սարքելու: Մի անգամ էլ մի հատ մարդ էկավ, ասում ա` ես Ամերիկայում եմ ապրում, սաղ էրեխեքիս համար տուն եմ առել, մեկն էլ ստեղ էի ուզում առնեմ, փողը բերեցի տվեցի, որ իբր տունը սարքեն պրծնեն, ինձ երրորդ հարկում տուն տան. էն էլ չեն սարքումե: Այս տեղեկությունը հայտնած 60-ամյա պապիկը խնդրեց իր անունը չհրապարակել` հետագայում խնդիրներից խուսափելու համար: Մեր զրուցակիցը նշեց, որ ,տուժածներըե բազմիցս են դիմել Տոնոյանին եւ պահանջել կա՛մ գումարները վերադարձնել, կա՛մ էլ խոստացված բնակելի տունը հատկացնել:
,Ասում ա` սկսելու ենք, բայց թե երբ, անհայտ է: Ու մեկ էլ մի բան ասեմ, էս կողքի բնակելի շենքերի բնակիչները չեն համաձայնել, քանի որ եթե 16-հարկանի շենք սարքի, փակելու ա էն մյուսների տարածքը, տեղը շատ նեղ ա, իսկ ինքն ուզում ա 16-հարկանի շենք սարքի: Մարդիկ տանջվել, գարաժներ են սարքել, ու եթե էդ շենքը սարքեն, բնակիչները ստիպված իրենց գարաժները պիտի քանդեն: Նույնիսկ էն ժամանակ ահագին վեճ եղավ, քանի որ տեղի բնակիչներն ասում են` եթե շենք կառուցի, ուրեմն 10-հարկանի պիտի կառուցի, որ չբողոքենք: Բայց ինքը տենց էլ չհամաձայնեցե,-պատմեց փոսի հարեւանությամբ բնակվող կանանցից մեկը:
Դավիթ Անհաղթի փողոցի բնակիչները, երբ տեսան, որ զրուցում ենք մի քանի հոգու հետ, հավաքվեցին ու սկսեցին միաձայն բողոքել ստեղծված իրավիճակից: ,Ա՛յ բալա ջան, հիմա ո՞վ կարա մեկի մասին բողոքի, կգան ընտանիքներով բանով կհավաքեն տանեն: Մենք էլ ենք փող տվել, իբր թե մեկ տարուց հետո պիտի մեզ տուն տային, իմ մի տղեն էլ գնար ըտեղ ապրեր, բայց հեսա արի ու տես, որ ո՛չ տունն են սարքում ու ո՛չ էլ մեր փողերն են տալիս, ուղղակի ամոթ ա, ինքն էլ էլի ուզում ա պատգամավոր դառնա, բա էս ժողովրդի էրեսին ո՞նց ա նայելու: Բերեց մի հատ այգի սարքեց մի քիչ ներքեւ մասում, շատրվան դրեց, բիսետկա դրեց, գիտի էտի հերիք ա, բա մեր փողերն ո՞վ ա հետ տալու, ես չգիտեմե,-վրդովված ասաց 43-ամյա տիկինը, որը եւս խնդրեց, անվտանգությունից ելնելով, իր անունը չհրապարակել` պարզաբանմամբ, թե ,ես իմ համար չեմ վախենում, իմ ընտանիքի համար եմ վախենումե: Նկատենք, որ նման պատմությունների մեջ միշտ այս պատգամավորը կա, վերջինս միշտ ինչ-որ բաներ է խոստանում եւ գործի կեսից ,թռնումե է:
Հիշեցնենք` ,Ժողովուրդե-ը դեռեւս իր 10-րդ համարում գրել էր, որ Աշոտ Տոնոյանը Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող 85 դպրոցի տնօրենին վստահեցրել էր, որ դպրոցի համակարգիչներն ինքը կգնի: Խոստումը հիմք ընդունելով` դպրոցի տնօրեն Դիանա Ղուկասյանը պատվիրել էր դպրոցին անհրաժեշտ համակարգիչների ողջ խմբաքանակը: Սակայն այդ խոստումը մնացել էր ,օդում կախվածե, քանի որ Տոնոյանը հրաժարվել էր գումարը տալ: Եւ որպեսզի դպրոցը չընկներ դատական քաշքշուկների մեջ, Ղուկասյանը դիմել էր ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, որն էլ օգնել էր վճարել այդ գումարը:
Փորձեցինք Դավիթ Անհաղթի 16 փողոցում տեղի ունեցող խաբեության մասին մեկնաբանություն ստանալ Աշոտ Տոնոյանից: Վերջինս իր մամլո խոսնակ, լրագրող Գայանե Զարգարյանի միջոցով փոխանցեց. ,Դավիթ Անհաղթի 16 հասցեում գտնվող հողատարածքի վրա նախկինում պլանավորված եղել է բնակելի շենք կառուցել, սակայն վերջին տարիներին բնակարանների պահանջի նվազման պատճառով աշխատանքները դադարեցվել են: Իսկ ինչ վերաբերում է ձեզ ահազանգած ,բնակիչներիե պարտք ու պահանջին` վերը նշված տարածքի դժգոհությունների հետ կապված, եթե իրականում կա այդպիսի ահազանգ, ապա շատ ավելի լավ կլինի տվյալ անձինք իրենց հուզող հարցերի պատասխանները ստանան ,Տոնուսե ընկերության գլխամասային գրասենյակիցե:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
27.04.2012