Ազգային ժողովում շարունակվում են Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության վեհաժողովի 15-րդ նիստի աշխատանքները: Այժմ քննարկվում է ՀՀ-ԵՄ հնարավոր համագործակցության տարբերակները:
Նիստում խոսքով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության դե յուրե պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նախ նա նշեց, թե չի ցանկանում, որ արտասահմանյան պատվիրակների մոտ այնպիսի տպավորություն ստեղծվեի, թե Հայաստանում բոլորը կողմ են եղել ԵՏՄ անդամակցության փաստին:
«Մեր կուսակցությունը դեմ է եղել, դեմ է քվեարկել, և այստեղ խոսել ինքնիշխանության մասին, սխալ է: Այդ որոշումը կայացվել է Վլադիմիր Պուտինի անթաքույց ճնշման ներքո», – նշեց նա:
Արզումանյանը նաև նշեց, թե միշտ հույս է հայտնել, որ այդ միության մասին պայմանագիրը կմնա թղթի վրա և չի գործի: «Ես ասել եմ, որ Հայաստանը հետ կգա և կսկսի համագործակցել ԵՄ հետ», – նշեց նա: