Հենց սկզբից դուք Ուկրաինային այլ մոտեցում եք ցուցաբերել, մեզ` այլ. Թևան Պողոսյանը` ԵՄ պատվիրակներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության վեհաժողովի նիստում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ է ԵՏՄ-ն:

«Դա ո´չ Եվրասիայի մասին է, ո´չ տնտեսության, ո´չ էլ միասնության: Միությունում ցույց են տալիս, թե ինչպիսի աշխարհաքաղաքական վստահություն ունեն դեպի Կրեմլը», – նշեց նա` հավելելով, որ միության բոլոր անդամ երկրներն ունեն իրենց խնդիրները:

Նրա խոսքով` շատերը չեն հավատում այդ միության կայացմանն ու աշխատանքին: «Տնտեսական առումով, միգուցե, լավ փաստաթուղթ է` Հոլիվուդի համար լավ ֆիլմ նկարելու համար: Պրակտիկորեն ցույց է տալիս, որ չի աշխատում», – հավելեց պատգամավորը:

Նա իր խոսքն ուղղեց նաև եվրոպացի պատվիրակներին` նշելով, թե վերջիններս միշտ վստահեցրել են` Ասոցացման համաձայնագիրը ստորագրվում է փաթեթով, բայց Ուկրաինայի դեպքում բացառություն արեցին և առանձին-առանձին ստորագրեցին:

«Բայց վստահ եմ, որ դուք էլի ճկունություն կցուցաբերեք: Առաջին օրվանից Հայաստանը պատրաստ է եղել քաղաքական մասը ստորագրել: Բայց հենց սկզբից դուք Ուկրաինային այլ մոտեցում եք ցուցաբերել, մեզ` ուրիշ: Դե´, եկեք այստեղ բացատրե´ք, թե ինչու եք այդպես վարվել», – նշեց նա:




Լրահոս