Վիկտոր Դալլաքյանը կնշանակվի ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ազգային Ժողովում ՀՀ նախագահի ներկայացուցիչ նշանակված ԱԺ նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նշանակելու է նաև ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վիկտոր Դալլաքյանը, ով այսօր ԱԺ հերթական նստաշրջանին, տասնյոթ տարվա պատգամավորական գործունեությունից հետո մասնակցում էր ոչ թե որպես պատգամավոր, այլ ՀՀ նախագահի ներկայացուցիչ:
“Աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ, Ֆրանսիա, եվրոպական երկրներ, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, նախագահի մշտական ներկայացուցիչը նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալն է”,- ինչ վերաբերում է այս նշանակմանը, ապա Վիկտոր Դալլաքյանն ասաց, որ այս մասին պայմանավորվածությունը եղել է վաղուց: Նա հայտնեց, որ ներկայացնելու է նախագահի տեսակետները ԱԺ-ում եւ, ըստ այդմ “ԱԺ կանոնակարգում պետք է կատարվեն համապատասխան փոփոխություններ, որովհետեւ նախագահի ներկայացուցիչն ունի արտահերթ ելույթի իրավունք. “Երկրորդ` իմ գործառույթների մեջ մտնելու է կառավարության եւ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունների եզրակացությունները համակարգելը եւ նախագահի տեսակետները ներկայացնելը, այսինքն` ես միջնորդավորված ձեւով ես նախագահի անունից զբաղվելու եմ նաեւ օրենսդրական որոշակի գործառույթներով: Երրորդ` ես հետեւելու եմ մամուլի հրապարակումներին, հանպիպելու եմ հանրության տարբեր շրջանակների հետ եւ ձեր կողմից կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին տալու օրենսդրական լուծումներ եւ այդ առաջարկությունները ներկայացնելու եմ ՀՀ նախագահին”:




Լրահոս