
ՀԱՊԿ-ը պատրաստ է բոլոր անհրաժեշտ որոշումներն ընդունելու դեպքում ներկայացնել իր խաղաղարար ստորաբաժանումները Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար, այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մենք (ՀԱՊԿ) ունենք խաղաղարար ներուժ, մեր խաղաղարար ուժերը մշտապես համապատասխան նախապատրաստում են անցնում: Եվ եթե Միացյալ ազգերի կազմակերպության կողմից ընդունվի նման որոշում, մենք պատրաստ են ներկայացնել կոնկրետ ստորաբաժանումներ»,- ասել է Բորդյուժան բելառուսցի լրագրողների հետ զրույցում, փոխանցում է Belta-ն: