Թունիսի մայրաքաղաք «Բարդոյի» թանգարանում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 21-ի: Նման տեղեկություն են հայտնել ֆրանսիական BFM-TV -ի եթերից Թունիսի ԱԳՆ ղեկավար Թայեբ Բաքքուշը:
«Ծանր վիրավորներից մեկը զոհվել է և արդյունքում զոհվածների թիվը հասել է 20-ի: Եվս մի քանի տասնյակ մարդիկ վիրավորվել են»,- հայտնել է թունիսցի նախարարը:
Բակուշը նաև հայտարարել է, որ զբոսաշրջիկների վրա հարձակված զինյալները, ձերբակալված են, իսկ 4-րդը հետախուզվում է:
Ավելի վաղ հաղորդվում է այն մասին, որ գերիներին ազատ արձակելու հատուկ օպերացիայի ընթացքում ոչնչացվել է 2 ահաբեկիչ: