Beeline-ի բաժանորդները նույնիսկ զրոյական հաշվեկշռի դեպքում կարող են լինել կապի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

19 մարտի, 2015 թ., Երևան. Հաշվի առնելով բաժանորդների հաճախակի դիմումները՝ Beeline-ը հիշեցնում է, որ ընկերության բաժանորդները, նույնիսկ զրոյական հաշվեկշռի դեպքում կարող են մնալ կապի մեջ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող իրենց մտերիմների և ընկերների հետ: Մշտապես կապի մեջ լինելու համար Beeline բաժանորդներին հասանելի են «Զանգի´ր ինձ» և «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունները:

Այս ծառայությունները հնարավորություն են տալիս Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդներին Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի Beeline-ի բջջային կապի բաժանորդներին հարցում ուղարկել իրենց զանգահարելու կամ հաշիվը լիցքավորելու խնդրանքով:

«Վերջին ժամանակահատվածում մեզ դիմող բաժանորդների շրջանում ավելացել են բացասական հաշվեկշռի դեպքում միջազգային կապից օգտվելու վերաբերյալ հարցումների քանակը: Մասնավորապես, բաժանորդներին հետաքրքրում է՝ կարող են արդյոք արտերկրում գնտվող իրենց հարազատները կամ ընկերները լիցքավորել իրենց հաշիվը: Beeline-ը ոչ միայն ձգտում է, որպեսզի իր ծառայությունները լինեն պարզ և հարմար, այլև հոգում է, որպեսզի բաժանորդները, անգամ դժվար կամ անկանխատեսելի իրավիճակներում լինեն կապի մեջ և օգնություն ստանան ընկերներից և հարազատներից, անգամ եթե եթե նրանք գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Զանգի´ր ինձ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է մուտքարել հետևյալ հրահանգը` *143* բաժանորդի հեռախոսահամարը, որին ուղարկված է հարցումը և # նշանը: Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի բաժանորդներին հարցում ուղարկելիս անհրաժեշտ է հավաքել Beeline բաժանորդների հեռախոսահամարը միջազգային ֆորմատով` + երկրի կոդը և բաժանորդի հեռախոսահամարը:

«Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է հավաքել հետևյալ հրահանգը` *144* բաժանորդի համարը, ում ուղարկած է հարցումը և # նշանը: Եթե հրահանգը ուղարկվում է Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի Beeline բջջային կապի բաժանորդներին, ապա անհրաժեշտ է մուտքագրել միջազգային ֆորմատով` + երկրի կոդը և բաժանորդի հեռախոսահամարը: «Լիցքավորի՛ր իմ հաշիվը» ծառայությունից կարելի օգտվել անգամ ռոումինգում գտնվելիս:

Հայաստանի Beeline-ի բջջային կապի բաժանորդների հեռախոսահամարները արտերկրից կարող են լիցքավորվել «Օնլայն վճարում» հավելվածի միջոցով այցելելով www.beeline.am կայք, ինչպես նաև Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ուկրաինայի մեր գործընկերների վճարումների ընդունման կետերում:

Գործընկերների վճարումների ընդունման կետերի ցանկին, ինչպես նաև «Զանգի´ր ինձ» և «Լիցքավորի´ր իմ հաշիվը» ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.beeline.am պաշտոնական կայք:




Լրահոս