Դավիթ Ափոյանն՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թաիլանդում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը։ 66 կգ քաշային կարգում Դավիթ Ափոյանը կիսաեզրափակիչում 2։3, 0։7 հաշվով պարտվեց վրացի Կոնստանտին Խաբալաշվիլիին։ Ափոյանը գերազանց անցկացրեց բրոնզե մեդալի համար գոտեմարտը եւ 6։0, 3։1 հաշվով պարտության մատնեց Գեորգ Մարխլին։ 84 կգ քաշային կարգում Վահե Թամրազյանը նույնպես հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն դարձյալ պարտություն կրեց՝ 2։5, 0։6 հաշվով Պատ Դոունից։ Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Թամրազյանը 3։5, 0։1 հաշվով պարտվեց Եվգենի Երեմեեւին։
55 կգ քաշային կարգում Արտակ Հովհաննիսյանը քառորդ եզրափակիչում 1։4, 3։4 հաշվով պարտվեց վրացի Լաշա Տալախաձեին, բրոնզե մեդալի համար գոտեմարտում էլ 4։5, 0։5 հաշվով տանուլ տվեց ճապոնացի Ֆումիտակա Մորիշիտային։
 
NEWS .am Sport 




Լրահոս