Ռուսաստանը պատրաստ է Իրաքին ահաբեկչության դեմ պայքարի հարցում աջակցություն ցուցաբերել, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր իրաքցի գործընկեր Իբրահիմ Ջաֆարիի հետ հանդիպման ժամանակ, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Պարոն Ջաֆարին մանրակրկտորեն մեզ տեղեկացրել է Իրաքում իրավիճակի մասին, որն արտացոլում է ահաբեկչական հարձակումը: Մենք հաստատել ենք մեր համերաշխությունը մեզ համար բարեկամ երկրին ու մեր հաստատակամ վճռականությունը հետագայում ևս Բաղդադին աջակցություն ցույց տալ այդ սպառնալիքի առջև պաշտպանության ամրապնդման, միասնության, տարածքային ամբողջականության ու այդ երկրի գործերին արտաքինից խառնվելու անթույլատրելիության նպատակով»,- ասել է Լավրովը: