Խակասիայի շրջանում տղամարդը սպանել է կնոջը, նրա ծնողներին եւ իր երկու երեխաներին, իսկ հետո ինքնասպան եղել,-գրում է Lifenews-ը: Ըստ Քննչական կոմիտեի` 43-ամյա տղամարդն սպանել է իր 38-ամյա կնոջը, 4 եւ 9 տարեկան երկու երեխաներին, աներոջը եւ վիրավորել զոքանչին, որը մի քանի ժամ անց վախճանվել է հիվանդանոցում: Դրանից հետո նա հարեւանին ցանկապատից այն կողմ տվել է 5 հազար դոլար եւ 40 հազար ռուբլի մահվան գրությամբ` խնդրելով բոլորին թաղել: Հետո մտել է երեխաների սենյակ եւ կրակել ինքն իրեն: Պատճառը դեռեւս հայտնի չէ, տեղում աշխատում է քննչական խումբը:
Տղամարդը սպանել է ընտանիքին եվ ինքնասպան եղել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ