Դսեղ գյուղում մեկնարկում է “Թումանյանական հեքիաթի օր” տիկնիկային թատրոնների միջազգային 7-րդ փառատոնը: Այս տարի փառատոնը հյուրընկալել է թատրոններ Լիտվայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Դանիայից, Իրանից, Վրաստանից, Ֆրանսիայից: Փառատոնի հյուրն է նաեւ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Դադի Փուդումջին` Հնդկաստանից:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա վաղը` սեպտեմբերի 11-ին` Դսեղի կենտրոնական հրապարակում, որը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 15-ը: