
«Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.
««Քաղաքացիական պայմանագիր» միավորման կառավարման խորհուրդը լիազորված է հայտարարել, որ ձեւավորվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբ:
Նախաձեռնող խումբը մշակել է կուսակցության կանոնադրության եւ ծրագրի նախագիծ եւ առաջիկայում կհրավիրի հիմնադիր համագումար: Համագումարի օրը կհաղորդվի լրացուցիչ»: