«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի կառավարությունում սկսել են նկատվել այն սինդրոմները, որոնք հատուկ էին Հրանտ Բագրատյանի կառավարությանը, երբ սուպերնախարարներ Վազգենն ու Վանոն չէին մասնակցում նիստերին: Մեր հարցմանն ի պատասխան, թե ինչու չի մասնակցում ֆինանսների սուպերնախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստերին, ֆիննախից պատասխանեցին. «Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության մի քանի նիստերի չի մասնակցել վիրահատության պատճառով»։
Մեր տեղեկություններով, նա Գերմանիայում ոտքի վիրահատություն է տարել և հենակով է տեղաշարժվում։ Ըստ լավատեղյակների, Աբրահամյանը դժգոհ է Գ. Խաչատրյանից և բողոքել է Սերժ Սարգսյանին, նաև հավաքել է կառավարության անդամներին ու ասել, թե «վատ եք աշխատում, ձեր վատ աշխատանքի պատճառով իմ և կառավարության ռեյտինգն ընկել է»:
Կառավարության անդամները պատճառաբանություններ են ներկայացրել, Գ. Խաչատրյանն էլ ասել է` ռեֆորմները պետք է էնպես անել, որ ժողովուրդը չդժգոհի, բողոքի ալիք չբարձրանա, նկատի ունենալով ՓՄՁ-ների որոշման «հետողորմյան»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: