Էդվարդ Նալբանդյանը շարունակում է աշխարհով մեկ շրջագայել բացառապես բիզնես կարգով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակում է աշխարհով մեկ շրջագայել բացառապես բիզնես կարգով ՀՀ ԱԳՆ աշխատակազմը մարտի 10-ին կնքած պայմանագրով «Իմպերիա Թրավլ» ՍՊԸ-ին 5 մլն 654 հազար 636 դրամ է վճարել 6 ավիատոմսի համար, որոնցից մեկը, սակայն, հատուկ է եղել՝ Երևան-Փարիզ-Ժնև-Փարիզ-Երևան ուղղությամբ բիզնես կարգի ավիատոմս, որը արժեցել է 1 մլն 403 հազար 986 դրամ:

Այս նույն ուղղության էկոնոմ դասի ավիատոմսը 500 հազար դրամով էժան է: Այսինքն՝որպեսզի նախարար Էդվարդ Նալբանդյանը սովորական մահկանացուների պես էկոնոմդասով չճանապարհորդի, դրա համար հարկատուների միջոցներից լրացուցիչ 500 հազար դրամ պետք է ծախսի: Իհարկե, նման հարց չէր ծագի, եթե նույն Նալբանդյանի և մնացած նախարարների գործունեության արդյունքը չլիներ այն, որ Հայաստանի բնակչության կեսը հայտնվել է աղքատության ճիրաններում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս