
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարդենիս քաղաքում լուրեր են պտտվում, որ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն օրերս ծեծի է ենթարկվել եւ տեղափոխվել հիվանդանոց: Վարդենիսցիները մեզ պատմեցին, որ մի քանի հոգի Խլոյանի հետ վիճաբանել են, որը վերածվել է ծեծկռտուքի: Վարդենիսի քաղաքապետը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կտրականապես հերքեց իրեն ծեծի ենթարկելու մասին լուրերը: Իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանն ունի հորեղբոր որդի, որի անուն-ազգանունը էլի Վոլոդյա Խլոյան է, ու կիրակի օրը Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ինչ-որ անձինք վիճել են նրա հետ, քաշքշել, ծեծել ու կռիվ հրահրել»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: