
Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ` մարտի 19-ին, հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Շուրջ երկու ժամ տևած մարտական գործողության արդյունքում դիրքապահ անձնակազմը և օգնության հասած ուժերը ստիպել են հակառակորդին մատնվել փախուստի, այնուհետև հետապնդելով վերջիններիս, ամբողջությամբ ոչնչացրել են խմբին` իրենց դիրքերի մատույցներում:
Ցավոք, հայկական կողմը տվել է 3 զոհ և 4 վիրավոր:
Նաև տեղեկացրել էինք, որ վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Այսօր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից Armlur.am-ին տեղեկացրին, որ վիրավորներից երկուսին տեղափոխում են իրենց մոտ, բայց այս պահի դրությամբ դեռևս չեն հասել:
Հիշեցնենք`ադրբեջանական կողմը տվել է 14 զոհ: