
Goal.com-ը գնահատել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Բորուսիա»-«Յուվենտուս» հանդիպման ֆուտբոլիստների խաղը:
Դորտմունդյան ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է ամենացածր` 1.5 գնահատականը: Նման գնահատականի է արժանացել նաև Օբամեյանգը:
«Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ իր փոխանցումներով ճեղքել «Յուվենտուս»-ի պաշտպանությունը, այդ իսկ պատճառով էլ փոխարինվեց»,- գրում է կայքը: